top of page

ԱՄՆ-ում արձանագրվել է COVID-19-ի ավելի քան 56 հազար նոր դեպք

May 2, 2021
1 min read

ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 56.381-ով, մահացել է 1038 մարդ։ Հաղորդում է ՌԻԱ լրատվականը։


Մեկ օր առաջ ԱՄՆ-ում բժիշկները արձանագրել էին COVID-19 վարակի ավելի քան 58 հազար դեպք, որից մահացել էր 854-ը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի ամենամեծ աճը՝ շուրջ 300 հազար, գրանցվել էր տարեսկզբին: Հունվարին երկիրը գրանցել էր նաև COVID-19-ից մահացությունների օրական առավելագույն դեպքերը՝ ավելի քան 4,3 հազար մահ: Նման ցուցանիշների մասին հայտնել էր Հոփքինսի համալսարանը:


Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում համաճարակի սկզբից ի վեր, հաստատվել է ավելի քան 32,3 միլիոն վարակի դեպք, ավելի քան 576 հազար վարակակիրներ մահացել են հիվանդության պատճառով:

 
 
 

Comments


bottom of page