top of page

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան քննարկել են ռուսական նավթի գների սահմանափակման հարցը

Jul 2, 2022
1 min read

Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարները քննարկել են ռուսական նավթի գները Մոսկվայի դեմ պատժամիջոցների շրջանակում սահմանափակելու Վաշինգտոնի առաջարկը, շաբաթ օրը հայտնել է Սեուլի ֆինանսների նախարարությունը, հաղորդում է Yonhap-ը: Հարավային Կորեայի ֆինանսների նախարար Չու Կյուն Հոն եւ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ուրբաթ խորհրդակցություն են անցկացրել՝ այդ հարցը հուլիսի 19-20-ը նախատեսված նրա այցից առաջ քննարկելու համար, հայտնել են նախարարությունից: Յելենը բարձրացրել է ռուսական նավթի գների սահմանափակման անհրաժեշտության հարցը՝ «էներգակիրների բարձր գները կայունացնելու եւ Ռուսաստանի նավթային եկամուտները նվազեցնելու համար», հայտնել են նախարարությունում: G7-ը վերջերս պայմանավորվել էր ուսումնասիրել ռուսական նավթի գների սահմանափակումների տարբերակները: Հաղորդվում էր, որ ԱՄՆ ֆինանսների՝ ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնը խնդրել է Հարավային Կորեային միանալ այդ քայլին Սեուլ կատարած իր վերջին այցի ժամանակ

 
 
 

Comments


bottom of page