top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱՄՆ-ն ուղեծիր է արձակել Պենտագոնի 7 արբանյակով Virgin Orbit հրթիռ-կրիչը


ԱՄՆ պաշտպանության նախարարության արբանյակները տեղափոխող Virgin Orbit հրթիռը, որն արձակվել է Հարավային Կալիֆորնիայի ափերի վրայով թռնող հատուկ Boeing 747 ինքնաթիռից, ուղեծիր է արձակվել տեղական ժամանակով ուրբաթ երեկոյան, հաղորդում է AP-ն: Մոդիֆիկացված ինքնաթիռն օդ է բարձրացել Մոխավե անապատի կայանից եւ արձակել է հրթիռը Խաղաղ օվկիանոսի վրայով՝ Լոս Անջելեսից հյուսիս-արեւմուտք: Արձակումն իրականացվել է ԱՄՆ տիեզերական ուժերի կողմից՝ պաշտպանության նախարարության փորձարկումների ծրագրի շրջանակներում: Սա Virgin Orbit-ի չորրորդ կոմերցիոն արձակումն էր եւ առաջին գիշերային արձակումը: Ի սկզբանե արձակումը նախատեսված էր չորեքշաբթի երեկոյան, սակայն փորձարկումը չեղարկվեց վառելիքի ջերմաստիճանի հետ կապված խնդիրների պատճառով: Virgin Orbit ընկերությունն առաքելությունը Straight Up է անվանել՝ ի պատիվ Պաուլա Աբդուլի դեբյուտային Forever Your Girl ստուդիական ալբոմի հիթի, որը թողարկվել էր 1988-ին: Virgin Orbit-ը հիմնադրվել է 2017 թվականին բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի կողմից։ Այն գտնվում է Լոնգ Բիչում՝ Կալիֆորնիա, եւ ներկայումս այն արձակումներ է իրականացնում Մոխավեի օդանավակայանից, բայց նաեւ միջազգային առաքելություններ է ծրագրում:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page