top of page

ԱՄՆ-ն ուժեղացրել է ՀՀՊ-ն Իրաքյան Քրդստանում գտնվող իր ավիաբազայում

Jun 19, 2022
1 min read

ԱՄՆ-ն ուժեղացրել է հակահրթիռային պաշտպանության համակարգը Իրաքյան Քրդստանում գտնվող իր ավիաբազայում, գրում է Press TV-ն։ Ըստ տվյալների՝ ուրբաթ մի քանի պայթյուն է որոտացել Էրբիլի Ալ-Հարիր ավիաբազայում։ «Երեկ ամերիկյան ուղղաթիռները հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ են տեղափոխել Ալ-Հարիր ավիաբազա: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեկ հայտնի դարձավ, որ ավիաբազայում հակաօդային պաշտպանության համակարգ է գործարկվել, եւ բազայից պայթյունի ձայն է լսվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ամերիկացի զինվորականները նաեւ վարժանքներ են անցկացրել եւ օդից լուսանկարել Էրբիլի շրջակայքի շրջանները:

 
 
 

Comments


bottom of page