top of page

ԱՄՆ-ն կվերանայի «Թալիբանի» հետ խաղաղ համաձայնագիրը

Jan 23, 2021
1 min read

ԱՄՆ-ն կվերանայի «Թալիբանի» հետ խաղաղ համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն իր աֆղանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է Reuters-ը:

Համաձայն այդ համաձայնագրի, որը կնքվել է 2020 թվականի փետրվարին, ԱՄՆ զորքերը պետք է լքել Աֆղանստանը 2021 թվականի մայիսին՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցով երաշխիքների փոխարեն:

Անցած շաբաթ Աֆղանստանում ԱՄՆ զորքերի թիվը կրճատվել է 2500-ով:

Սակայն Աֆղանստանում բռնության մակարդակն աճում է, ինչն արագացրել է Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբանի» միջեւ հրադադարի ռեժիմ հաստատելու միջազգային կոչերը:

Սալիվանն իր աֆղանցի գործընկերոջը՝ Համդուլլահ Մոհիբին հայտնել է, որ կգնահատվի, թե արդյոք «Թալիբանը» կատարում է ահաբեկչական խմբավորումների հետ կապերը դադարեցնելու հարցով իր պարտավորությունները:

 
 
 

Comments


bottom of page