ԱՄՆ-ն կչեղարկի հարավաֆրիկյան մի քանի երկրների համար սահմանված ճամփորդական արգելքը
Dec 25, 2021
1 min read

ԱՄՆ-ն կչեղարկի հարավաֆրիկյան մի քանի երկրների համար օմիկրոն շտամի տարածման պատճառով սահմանված ճամփորդական արգելքը։ ԱՀԿ-ն եւ ՄԱԿ-ը դեմ են արտահայտվել ճանապարհորդությունների արգելքին, իսկ Հարավային Աֆրիկայի պաշտոնյաներն ասել են, որ իրենց պատժել են խնդիրների վեր հանման եւ թափանցիկության համար: Սպիտակ տան մամուլի քարտուղարի օգնական Քեւին Մունյոսը պաշտպանել է այդ միջոցառումները․ «Սահմանափակումները մեզ ժամանակ տվեցին հասկանալու օմիկրոնը, եւ մենք գիտենք, որ առկա պատվաստանյութերն աշխատում են այս տարբերակի դեմ»: Նա հավելել է, որ դեկտեմբերի 31-ից կհանվի մուտքի արգելքը։




Comments