top of page

ԱՄՆ-ն կարտաքսի Հայիթիից հազարավոր միգրանտների

Sep 20, 2021
1 min read

ԱՄՆ իշխանությունները կարտաքսեն միգրանտներին Տեխասից, որտեղ վերջին շաբաթվա ընթացքւոմ տեղի է ունեցել Հայիթիից ապօրինի միգրանտների հոսք, հաղորդում է BBC-ն:

Ավելի քան 10 հազար մարդ է կուտակվել իմպրովիզացված ճամբարում կամրջի տակ, որը միավորում է Տեխասում Դել Ռիոն մեքսիկական Սյուդադ Ակունյայի հետ: Տեղական պաշտոնյաներն ապահովել են նրանց բավականաչափ սննդով եւ ջրով: Անցած ուրբաթ շուրջ 2 հազար մարդ է ուղարկվել իմիգրացիոն կենտրոններ:

Ամերիկայի կառավարությունը հայտնել է, որ կիրակի պատրաստվում է ուղարկել միգրանտներին տուն: Ինչպես հայտարարել են իշխահնությունները, այդ միջոցը ձեռնարկվել է, որպեսզի ապօրինի միգրանտներն արագորեն վերցվեն հսկողության տակ եւ դուրս բերվեն Միացյալ Նահանգներից՝ երկրի օրենքների եւ քաղաքականության համաձայն:

 
 
 

Comments


bottom of page