ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Աֆղանստանը
Aug 12, 2021
1 min read

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Աֆղանստանը՝ օգտագործելով կոմերցիոն չվերթների առկա տարբերակները, ասվում է Քաբուլում ԱՄՆ դեսպանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ՝ երկրում թալիբների արագ առաջխաղացման ֆոնին:
Հինգշաբթի «Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են Աֆղանստանի ռազմավարական նշանակության Գազնի քաղաքը: Արդյունքում նրանք հայտնվել են Քաբուլից 150 կմ հեռավորության վրա: 10 նահանգների մայրաքաղաքներ արդեն զինյալներն վերահսկողության տակ են գտնվում:




Comments