top of page

ԱՄՆ-ն 7 միլիարդ դոլարի օգնություն կուղարկի աֆղանցի փախստականներին

Dec 4, 2021
1 min read


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը ստորագրել է օրենք, որը նախատեսում է, ի թիվս այլնի, երկարաձգել դաշնային կառավարության ֆինանսավորումը մինչեւ 2022 թվականի փետրվարի 18-ը, ինչպես նաեւ 7 ​​միլիարդ դոլարի օգնություն հատկացնել աֆղանցի փախստականներին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները հավանություն են տվել դաշնային կառավարությանը ժամանակավորապես ֆինանսավորելու օրինագծին՝ մինչեւ 2022 թվականի փետրվարի 18-ը։ Նախորդ՝ 2021 ֆինանսական տարին ԱՄՆ-ում ավարտվել է սեպտեմբերի 30-ին, սակայն օրենսդիրները դեռ համաձայնության չեն եկել հաջորդ տարվա լիարժեք բյուջեի շուրջ։ Այդ կապակցությամբ նրանք ստիպված են միջանկյալ բանաձեւեր ընդունել կառավարության ֆինանսավորման երկարաձգման վերաբերյալ։

 
 
 

Comments


bottom of page