top of page

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ կօգտագործի «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը. Քարդաշյան

Oct 22, 2020
1 min read

Հայտնի հեռուստասատղ, ամերիկահայ Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին՝ «ծննդյան օրվա լավագույն նվերը» մատուցելու համար։

     Ռեալիթի-շոուի աստղը, ով երեկ դարձավ 40 տարեկան, Twitter-ում գրլել է, որ գրադարանն այժմ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

     Բաժինը, որը նախկինում կոչվում էր «Հայկական կոտորած, 1915-1923», փոխվել է՝ «Հայոց ցեղասպանություն, 1915-1923»։

     Այդ փոփոխությունը տեղի է ունեցել, երբ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ 2019-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

     «Ծննդյան լավագույն նվերը։ Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ կօգտագործի «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը»,- գրել է Քարդաշյանը Twitter-ում: Ապա անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիային՝ հավելել է. «Այս դժվար ժամանակներում միասին շարունակում ենք աղոթել շատ տղամարդկանց, կանանց և երեխաների համար, ովքեր տուժել են պատերազմից։ Մենք մեկ ընդհանուր ազգ ենք»։

 
 
 

Comments


bottom of page