ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները
Oct 28, 2020
1 min read

ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հասնելու Պետքարտուղարության բազմաթիվ փորձերը ձախողվում են, մինչդեռ մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են: Իմ գործընկերները և ես կոչ ենք անում Թրամփի վարչակազմին անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ»,- գրել է նա։
Մագնիտսկու պատժամիջոցները ներառում են ԱՄՆ մուտքի վիզային սահմանափակումներ և ԱՄՆ բանկերում ֆինանսական ակտիվների արգելափակում:




Comments