ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ
Aug 9, 2022
1 min read

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախի ժողովրդի դեմ։ «Ես անհանգստացած եմ այն տեղեկություններից, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը եւ հարձակում գործել Արցախի ժողովրդի դեմ։ Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան եւ միանում միջազգային հանրության կոչերին՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները տարածաշրջանում»,- գրել է Լինդա Սանչեսը Թվիթերի իր էջում։




Comments