ԱՄՆ-ի դեսպանատունը Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել տարհանման ծրագրեր մշակել
Feb 21, 2022
1 min read

ԱՄՆ-ի դեսպանատունը Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել տարհանման ծրագրեր մշակել։ «Ստացվել են հարձակումների սպառնալիքներ առեւտրի կենտրոնների, երկաթուղային կայարանների, մետրոյի կայարանների եւ այլ մարդաշատ վայրերի վրա խոշոր քաղաքներում, ներառյալ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաեւ Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանի մոտ բարձր լարվածության գոտում»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: «Վերանայեք ձեր անձնական անվտանգության ծրագրերը։ Մշակեք տարհանման ծրագրեր, որոնք չեն ենթադրում ԱՄՆ-ի կառավարության աջակցությունը»,- հորդորել է դեսպանատունը։




Comments