top of page

ԱՄՆ-ը փորձում է թաքցնել «Հյուսիսային հոսքում» պայթյունների մասին ճշմարտությունը․ Չինաստանի ԱԳՆ

  • Anews
  • Feb 10, 2023
  • 1 min read

ree

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունինը, ի պատասխան ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշի հետաքննության, ասել է, որ Վաշինգտոնը փորձում է թաքցնել «Հյուսիսային հոսք» գազատարների պայթյունների մասին ճշմարտությունը եւ ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, որ սա առաջին անգամը չէ։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Վաշինգտոնը եւ այս «ազատ եւ պրոֆեսիոնալ» ամերիկյան եւ եվրոպական լրատվամիջոցները առեղծվածային լռություն են պահպանում «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ Հերշի բացահայտումների մասին», - ասել է չինացի պաշտոնյան: Նա հարցադրում է առաջ բերել առ այն, արդյո՞ք դա այն պատճառով էր, որ արեւմտյան լրատվամիջոցները գիտեին ճշմարտությունը, թե՞ այն պատճառով, որ նրանց չէր հետաքրքրում, քանի դեռ ընթերցողները հավատում էին իրենց տարածած վարկածներին: Հուա Չունյինգը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները նույն կերպ է վարվել նաեւ կորոնավիրուսի ծագման շուրջ ստեղծված իրավիճակում։

 
 
 

Comments


bottom of page