top of page

ԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանը

Jan 26, 2022
1 min read

ԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանը։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ընդունել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին՝ նրա խնդրանքով։

Հանդիպման ընթացքում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը փոխանցել է ռուսական կողմից նախապես ներկայացված անվտանգության երաշխիքների մասին երկկողմ պայմանագրի նախագծին ամերիկյան վարչակազմի գրավոր պատասխանը ։

 
 
 

Comments


bottom of page