top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի տնտեսական պատերազմը Իրանի հետ. Զարիֆ



ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Թեհրանի դեմ ապօրինի տնտեսական պատերազմը՝ որպես բանակցություններում ճնշման լծակ: Այս մասին իր բրիտանացի գործընկեր Դոմինիկ Ռաաբի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, գրում է Tasnimnews-ը:

Նախարար Զարիֆը հայտարարել է, որ իրանական կողմը համաձայն է «ԳՀՀԾ-ի լիակատար պահպանումը վերսկսելու անհրաժեշտության հետ»: «Ընդգծվեց, որ ԱՄՆ-ը պետք է ամբողջությամբ վերադառնա իր պարտավորություններին եւ դադարեցնի Իրանի դեմ ապօրինի տնտեսական պատերազմը՝ որպես բանակցային «լծակ» օգտագործելը»,- ասել է Զարիֆը:

Իրանի արտգործնախարարը նաեւ հայտնել է, որ իր զրուցակցի հետ քննարկել է Թեհրանի ու Լոնդոնի հետ երկկողմ հարաբերությունները:

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովը չորեքշաբթի երեկոյան հանդիպում է անցկացրել Ավստրիայի մայրաքաղաքում, որպեսզի գնահատի միջուկային գործարքի վերականգնմանն ուղղված բանակցությունների վերջին արդյունքները:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page