top of page

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Mar 31, 2022
1 min read


ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ ուղղված տեխնոլոգիական ոլորտի օպերատորներին, որպեսզի թույլ չտա Մոսկվային խուսափել պատժամիջոցներից եւ ընդլայնի Վաշինգտոնի պատժամիջոցների լիազորությունները: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել 21 կազմակերպությունների եւ 13 անձանց նկատմամբ, այդ թվում՝ «Միկրոն» բաժնետիրական ընկերության դեմ, որը միկրոէլեկտրոնիկայի ռուսական խոշորագույն արտադրողն ու արտահանողն է, եւ Ռուսաստանի խոշորագույն միկրոսխեմաներ արտադրողը: Ֆինանսների նախարարությունը նաեւ ընդլայնել է պատժամիջոցների լիազորությունները՝ ներառելով ռուսական տնտեսության օդատիեզերական, ծովային եւ էլեկտրոնային ոլորտները։ Այս քայլը թույլ է տալիս Վաշինգտոնին պատժամիջոցներ կիրառել ցանկացած անհատի կամ կազմակերպության նկատմամբ, որը կորոշի աշխատել այս ոլորտներում: Գործողությունների թիրախում են նաեւ «չարամիտ կիբեռդերակատարները»,- հայտարարել է ֆինանսների նախարարությունը:

 
 
 

Comments


bottom of page