top of page

ԱՄՆ-ը Ադրբեջանին եւ Ռուսաստանին կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը

  • Jan 7, 2023
  • 1 min read

ԱՄՆ-ը Ադրբեջանին եւ Ռուսաստանին կոչ է անում անհապաղ վերականգնել երթեւեկը Լաչինի միջանցքով։ Այս մասին իր Թվիթերում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Կարպենտերը։ «Միացյալ Նահանգները անհանգստացած է այն բանով, որ Լաչինի միջանցքը փակ է արդեն ավելի քան երեք շաբաթ, ինչը լուրջ հումանիտար իրավիճակ է ստեղծում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ԿԽՄԿ-ին այս ընթացքում չափազանց կարեւոր օգնության տրամադրման համար, բայց Ադրբեջանին եւ Ռուսաստանին կոչ ենք անում անհապաղ վերականգնել միջանցքով անցուդարձը»,- նշել է նա։

 
 
 

Comments


bottom of page