top of page

ԱՄՆ դեսպանն այցելել է Ամուլսար

Apr 23, 2022
1 min read

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լի Թրեյսին ապրիլի 20-ին այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։ ԱՄՆ դեսապանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանը քաջալերել է ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը։ Նա ողջունել է աշխատանքի և բնապահպանական հարցերում ամենաբարձր միջազգային ստանդարտներն ապահովելու «Լիդիանի» հանձնառությունը և նկատել, որ այս ծրագիրը Հայաստանի տնտեսության աճի նշանակալի խթան դառնալու ներուժ ունի։

 
 
 

Comments


bottom of page