ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ հայտարարություն կտարածեն. Արմինե Մելքոնյան
Oct 23, 2020
1 min read

«Օրեր առաջ ԱՄՆ դեսպանատնից մեզ ասացին, որ ուրբաթ գանք պատասխանի հետևից: Այսօր մեզ զգուշացվեց, որ այսօր ԱՄՆ-ում, մեր ժամանակով 18:30-ին, պիտի տեղի ունենա Զոհրաբ Մնացականյան-Փոմփեո հանդիպումը, և հանդիպումից հետո հայտնի կլինի մեր՝ դեսպանատան միջոցով Վաշինգթոն ուղարկած գրության պատասխանը, դեսպանատունն էլ հանդես կգա հայտարարությամբ»,- այս մասին հայտարարեց ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիայի նախաձեռնողներից Արմինե Մելքոնյանը և հույս հայտնեց, որ իրենց բոլոր հարցերին կտրվի հստակ պատասխան: Նա նշեց, որ այսքանով այսօրվա հավաքը համարում է ավարտված:




Comments