ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարը բիթքոինն անվանել է «ոսկու փոխարինող»

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը, ելույթ ունենալով Միջազգային հաշվարկների բանկի (ՄՀԲ) կազմակերպած միջոցառման ժամանակ, բիթքոինն անվանել է «ոսկու փոխարինող»:
Ինչպես փոխանցում է РБК-ն, վերջինս նշել է, որ ամենահայտնի թվային արժույթը չափազանց անկայուն է և ոչնչով ապահովագրված չէ, այդ իսկ պատճառով չի կարող հաշվարկների համար միջոց լինել:
«Թվային արժույթները, ավելի շուտ, խարդախությունների համար նախատեսված ակտիվ են, այդ իսկ պատճառով առանձնապես չեն կիրառվում որպես վճարման միջոց: Ըստ էության, դա ավելի շուտ ոսկու փոխարինող է, և ոչ թե դոլարի»,- մեկնաբանել է ամերիկացի մասնագետը:
Վերջինս հավելել է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն ուսումնասիրում է ամբողջովին թվային դոլարի ստեղծման հավանականությունը, սակայն դա հնարավոր կլինի Կոնգրեսի ամբողջական աջակցության պարագայում:




Comments