top of page

ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.

Jul 8, 2022
1 min read


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել 2023թ. գլոբալ ռեցեսիան։ «Մեր վերջին կանխատեսումից հետո հեռանկարները զգալիորեն վատացել են։ 2022-ը ծանր է լինելու, բայց 2023-ը, գուցե, ավելի ծանր։ Ռեցեսիայի ռիսկը 2023թ. ավելացել է»,- ասել է նա Reuters գործակալության հարցազրույցում։ Գլոբալ տնտեսական պատճառների թվում Կրիստալինա Գեորգիեւան նշել է գնաճի խորացումը, Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը եւ պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի։ Ինչպես նշել է Գեորգիեւան, առաջիկա շաբաթներին ԱՄՀ-ն այս տարի երրորդ անգամ կիջեցնի ընթացիկ տարվա համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը։ Ճշգրիտ թիվը հիմնադրամի փորձագետները դեռեւս պետք է պարզեն։ Ապրիլին ԱՄՀ-ն իջեցրել էր կանխատեսումը 4,4 տոկոսից (հունվարի կանխատեսում) 3,6 տոկոսի։ 2022 եւ 2023թթ. նոր կանխատեսումներ կարվեն հուլիսի երկրորդ կեսին։ Անցած տարի համաշխարհային տնտեսական աճը կազմել էր 6,1 տոկոս։

 
 
 

Comments


bottom of page