top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱՄԷ-ում ծախսերն այժմ գերազանցել են են մինչհամավարակային մակարդակը


Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) ծախսերն այժմ գերազանցել են մինչհամավարակային մակարդակը, ինչին նպաստել է Expo 2020 Dubai-ը, հայտարարել են Դուբայի Network International վճարային համակարգում, հայտնում է Reuters-ը: Միջազգային եւ ներքին ծախսերը դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել են համապատասխանաբար 104 եւ 17 տոկոսով, ասվում է Network International-ի հայտարարության մեջ։ Այս ցուցանիշները համապատասխանաբար 12 եւ 17 տոկոսով բարձր են նախահամավարակային մակարդակից: Միջազգային ծախսերը կազմել են դեկտեմբերին EXPO 2020-ի ընդհանուր ծախսերի 42 տոկոսը՝ հոկտեմբերի 34 տոկոսի դիմաց, ասվում է զեկույցում։ Մինչ համավարակը EY խորհրդատվական ընկերությունը կանխատեսում էր, որ ցուցահանդեսը վեց ամսվա ընթացքում կբերի ԱՄԷ-ի համախառն ներքին արդյունքի 1.5 տոկոսը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page