top of page

ԱՄԷ-ի հայ համայնքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մյուս համայնքների շրջանում․ Դիվանագետ

Jul 5, 2022
1 min read


ԱՄԷ-ի հայ համայնքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մյուս համայնքների շրջանում։ Այս մասին հուլիսի 4-ին Երեւանում «Պարսից ծոցի արաբական երկրները եւ հայկական համայնքները. Միտումներ եւ խնդիրներ» թեմայով միջազգային համաժողովում հայտարարեց Հայաստանում ԱՄԷ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ-Սալամին։ Նրա խոսքով, հայկական համայնքները մեծ հեղինակություն են վայելում ամբողջ աշխարհում։ «ԱՄԷ-ն մեծ ուշադրություն է դարձնում հանդուրժողականության սկզբունքին, ինչպես նաեւ այն արժեքներին, որոնք կօգնեն ամրապնդել մեր դիրքերը՝ որպես հանդուրժողականության համաշխարհային կենտրոն, եւ ստեղծել հարմարավետ միջավայր տարբեր մշակույթների ներկայացուցիչների համար»,- հավելեց դիվանագետը։ Նշենք, որ համաժողովին մասնակցել են Հայաստանի եւ արաբական երկրների դիվանագետներ, պաշտոնյաներ, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

 
 
 

Comments


bottom of page