top of page

Ամերիկյան զորքերի 20 տարվա լինելը Աֆղանստանում միայն ողբերգության և կորուստների է հանգեցրել. Պուտին

Sep 1, 2021
1 min read


Միացյալ Նահանգները 20 տարվա ընթացքում փորձել է իր ստանդարտները ներդնել Աֆղանստանում, ինչը հանգեցրել է ողբերգության և կորուստների։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ամերիկյան զորքերը 20 տարի գտնվել են այդ տարածքում և փորձել են քաղաքակրթության դասեր տալ և իրենց նորմերն ու սկզբունքները թելադրել այնտեղ բնակվող մարդկանց», - ասել է Պուտինը։ ՌԴ առաջնորդը նաև շեշտել է, որ այդ ամենի արդյունքում տուժել են թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ Աֆղանստանի տարածքում բնակվող մարդիկ։

 
 
 

Comments


bottom of page