top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ամերիկյան CNN-ի լրագրողը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով


Ամերիկյան CNN հեռուստաալիքի լրագրողը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով:

«Ես այդքան էլ չեմ անհանգստանում ռուսական դեղամիջոցով պատվաստվելու առնչությամբ, որովհետև այն զանգվածային կլինիկական փորձարկումներ է անցել: Հաստատվել է, որ այն ամբողջովին անվտանգ է, և որ դրա արդյունավետությունը հասնում է 91.6%-ի: Դա շատ լավ է»,- ասել է լրագրողը հրապարակված ռեպորտաժում:

Լրագրողը գոհունակությամբ նշել է, որ թեև ինքը խոցելի խմբերից որևէ մեկի կազմում չէ, բայց Ռուսաստանի տարածքում կարողացել է պատվաստվել:

CNN-ի նկարահանող խումբը հրավիրվել է պատվաստվելու Համալեի անվան համաճարակաբանական և միկրոկենսաբանական ազգային հետազոտական կենտրոնի կողմից:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page