Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 18-ը հայտարարել է համազգային աղոթքի օր
Mar 18, 2020
1 min read

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է համազգային աղոթքի օր:
Ժամը 19:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքի արարողության հեռարձակմանը կարող եք հետևել՝
-Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում,
-Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական էջում Facebook սոցիալական ցանցում,
-Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի էջում,
-«Շողակաթ» հեռուստաընկերության էջում:




Comments