top of page

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահների հետ

Oct 21, 2020
1 min read

Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության վաստակյալ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին և ստեղծված իրավիճակին։

 
 
 

Comments


bottom of page