top of page

Ամեն ինչ պետք է անել. Մարուքյան

Jan 12, 2021
1 min read

Ես նաև չեմ հասկանում մարդկանց կամ մեդիայի մոտեցումը. Եթե պետք է 100 անգամ հանդիպել և մեկ ռազմագերի գտնել, բերել: Եթե պետք է 100 անգամ էլ հանդիպել, որ մի եղբայրական գերեզման ևս հայտնաբերվի, որտեղ մեր զինվորներն են թաղվել ադրբեջանցիների կողմից, տեխնիկա մտցվի, հանվի այդ մարդկանց դիակներն այդտեղից, պետք է 100 անգամ էլ հանդիպել: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը

Հիմա դուք գիտեք, որ այդ հանդիպումների արդյունքում օրեր առաջ տեխնիկա է մտցվել և 14 դիակ է հանվել: Լրտվամիջոցներն ասում են 14 դիակ, բայց դա 14 պարկ է, ԴՆԹ-ով կպարզվի, թե քանի դիակ է: Ամեն ինչ պետք է անել: Եթե պետք է՝ ես էլ եմ պատրաստ գնամ հանդիպեմ»,-ասաց նա:

 
 
 

Comments


bottom of page