Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը
Mar 28, 2020
1 min read

Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 600 000-ը: Այդ մասին վկայում են worldometer առցանց թարմացվող կայքի տվյալները։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 27 417-ի, ապաքինվածներինը՝ 133 426-ի: Մահացության ցուցանիշով առաջին տեղում է Իտալիան, որտեղ մահվան ելքով դեպքերը հասել են 9134-ի: Նրան հաջորդում է Իսպանիան՝ 5138 մահվան դեպքով։ Այնուհետև Չինաստանն է (3295), որտեղ վերջին օրերին վարակման 54 նոր դեպք է գրանցվել։ Մյուս ամենատուժած երկիրն Իրանն է, որտեղ հիվանդությունը 2378 մարդու կյանք է խլել:




Comments