Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման եւ կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը նվազել է․ ԱՀԿ
Jun 9, 2022
1 min read

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման եւ կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը նվազել է։ Այս մասին ասվում է ԱՀԿ-ի զեկույցում։ Հիվանդության հաստատված դեպքերի թիվը կրճատվել է 12 տոկոսով կամ ավելի քան 3 միլիոնով։ ԱՀԿ գործադիր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը «շատ հուսադրող միտում» է անվանել դեպքերի նվազեցումը։ Այնուամենայնիվ, նա զգուշացրել է, որ պանդեմիան դեռ չի ավարտվել եւ զգոնության կոչ է արել։




Comments