Ամարասում շարունակվում են վերականգնողական աշխատանքները. Արմեն Աշոտյան
Jul 17, 2021
1 min read

Ամարասն է, թշնամու զորքերին դեմ առ դեմ մնացած հայոց հինավուրց հոգեւոր եւ կրթական կենտրոնը։ Այս մասին Fcebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վայր, որտեղ Սուրբ Մաշտոցը հիմնել էր առաջին հայկական դպրոցը։
Որի բակի կնճռոտ թթենիները ավելի շատ բան գիտեն մեր ժողովրդի պատմությունից, քան մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ։
Ամարասում շարունակվում են վերականգնողական աշխատանքները՝ «Լույս» հիմնադրամի եւ անձամբ Սերժ Սարգսյանի հետեւողական աջակցությամբ։
Եկ Արցախ։




Comments