top of page

Աղբը չնախատեսված տեղում նետելու համար տուգանքը ցանկանում ենք 10 անգամ ավելացնել. Հրաչյա Սարգսյան

May 24, 2022
1 min read


Մինչեւ հաջորդ հինգշաբթի ՀՀ կառավարությանը կառաջարկենք 10 անգամ բարձրացնել աղբը չնախատեսված տեղում նետելու համար տուգանքը՝ 5 հազար դրամից դարձնելով 50 հազար դրամ: Այս մասին մայիսի 24-ին Երեւանի ավագանու նիստին ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա արձանագրեց, որ Երեւանում աղբի տեսակավորման կետերը քիչ են, իսկ եղածների արդյունավետությունը ցածր է։ «Նոր աղբամանների ձեռքբերման համար մրցույթ է հայտարարվել։ Պիլոտային նախագծով ամբողջ Դավիթաշեն վարչական շրջանում աղբի տեսակավորում կիրականացվի»,- հավելեց քաղաքապետը։

 
 
 

Comments


bottom of page