top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Աղավնի Գրիգորյանն իր «Դաշնամուր» ժողովածուն կներկայացնի ընթերցողին

Ժամանակակից գրող Աղավնի Գրիգորյանն իր «Դաշնամուր» ժողովածուն կներկայացնի ընթերցողին: Գրքի շնորհանդեսը կանցկացվի օգոստոսի 25-ին, ժամը 18:00-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը՝ XXI մատենաշարով:

Աղավնի Գրիգորյանի «Դաշնամուր» պատմվածքների ժողովածուի մեղեդին սահում է կյանքի տարբեր՝ շոշափելի կամ երևակայական ստեղների վրայով, ընթերցողին լսելի է դարձնում մանկության քաղցրությամբ և արտագաղթի ցավով, երբեմն էլ՝ զուգահեռ աշխարհների հմայանքով թրթռացող ելևէջները: Գրքի խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page