top of page

ԱՀԿ. «Սպուտնիկ V» պատվաստանյութը կարող է հաստատվել արդեն 2022 թվականին

Dec 27, 2021
1 min read


Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կարող է հաստատվել արդեն 2022 թվականին։ Դա կարվի դեղամիջոցի մասին տվյալները ստուգելուց հետո: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։ Նա հավելել է, որ ԱՀԿ-ի եւ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել են նոյեմբերի վերջին՝ քննարկելու «Սպուտնիկ V»-ի հաստատումը։ Կազմակերպությունը լրացուցիչ տվյալներ է խնդրել պատվաստանյութի որակի, անվտանգության եւ արդյունավետության վերաբերյալ։ Ակնկալվում է, որ այս տվյալները կներկայացվեն մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի վերջը, իսկ դրանից կարճ ժամանակ անց ստուգման գործընթացը կավարտվի:

 
 
 

Comments


bottom of page