top of page

ԱՀԿ-ն հայտնել է, թե որ երկրում «Covid-19»-ով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել

Aug 18, 2021
1 min read

Կորոնավիրուսով վարակման և ոչ մի դեպք չի արձանագրվել ԿԺԴՀ-ում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 5-ը երկրում «Քովիդ-19»-ի հայտնաբերման 693 թեստ է անցկացվել, որոնց բոլորի պատասխանները բացասական են եղել: Համավարակի սկզբից ի վեր, ընդհանուր առմամբ, Հյուսիսային Կորեայի իշխանությունները 36 000 բնակչի են թեստավորել և վարակման ոչ մի դեպք չեն բացահայտել:

2020 թվականի սկզբից ի վեր Փհենյանը կոշտ միջոցառումներ ձեռնարկեց՝ կորոնավիրուսի՝ երկիր ներթափանցելու հավանականությունը կանխելու համար՝ ամբողջովին փակելով արտաքին սահմանները:

 
 
 

Comments


bottom of page