top of page

ԱՀԿ-ն կանխատեսում է տկարամտությամբ տառապող հիվանդների թվի էական ավելացում

Sep 3, 2021
1 min read

Մինչև 2050 թվականն աշխարհում տկարամտությամբ տառապող մարդկանց թիվը կավելանա՝ 55 միլիոնից դառնալով 139 միլիոն։ Նման տվյալներ են ներկայացված Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում։

ԱՀԿ գնահատականներով՝ դեմենցիայով է տառապում ավելի քան 55 մլն մարդ (65 տարեկանից բարձր կանանց 8,1%-ը, տղամարդկանց՝ 5,4%-ը)։ Սպասվում է, որ 2030 թվականին այդ ցուցանիշը կհասնի 78 միլիոնի, 2050 թվականին՝ 139 միլիոնի։ Այսպիսով՝ դեմենցիայով տառապող մարդկանց թիվը 2050 թվականին կավելանա 152 տոկոսով։

Դրա հետ կապված՝ ԱՀԿ-ում ակնկալում են նման ախտորոշմամբ մարդկանց պահելու համար անհրաժեշտ ծախսերի ռեկորդային մեծացում։ Եթե 2019 թվականին այդ նպատակով ծախսվել է 1․3 տրիլիոն դոլար, ապա, համաձայն զեկույցի հեղինակների կանխատեսման, 2030 թվականին այդ ցուցանիշը կկազմի 1․7 տրիլիոն, իսկ 2050-ին՝ 2․8 տրիլիոն դոլար։

 
 
 

Comments


bottom of page