top of page

ԱՀԿ-ն ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային մատակարարման մեկնարկին սպասում է

Sep 5, 2020
1 min read

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ակնկալում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային մատակարարումն ամբողջ աշխարհով կսկսվի 2021թ. կեսին: Այս մասին հայտնել է ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը, փոխանցում է ТАСС-ը:

«Աշխարհին հարկավոր են միլիարդավոր չափաբաժիններ, սակայն դրա համար ժամանակ է պետք: Այդ իսկ պատճառով՝ խոսելով իրատեսական, կարող եմ ասել, որ հաջորդ տարվա կեսին մենք կկարողանանք պատվաստանյութի այդ չափաբաժիններն ուղարկել բնակչության իմունիզացման համար», - նշել է Սվամինաթանը: Նրա խոսքով՝ ներկայում ԱՀԿ-ն սպասում է մի քանի պատվաստանյութի փորձարկումների վերջնական արդյունքներին, ինչից հետո կազմակերպությունը մտադիր է դրանց արտադրման տեխնոլոգիաների տարածմամբ զբաղվել և ստանալ դեղամիջոց ստանալ՝ միլիարդավոր չափաբաժիններով:

 
 
 

Comments


bottom of page