ԱՀԿ. COVID-19-ով նոր վարակների քանակն աշխարհում հինգերորդ շաբաթն անընդմեջ նվազում է
Feb 15, 2021
1 min read

COVID-19-ով նոր վարակների քանակն աշխարհում հինգերորդ շաբաթն անընդմեջ նվազում է, ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեեսուսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«COVID-19-ով նոր վարակների քանակն աշխարհում հինգերորդ շաբաթն անընդմեջ նվազում է: Անցյալ շաբաթ հոկտեմբերից ի վեր մեկ շաբաթվա ընթացքում վարակների ամենացածր քանակն էր»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ հինգ շաբաթվա ընթացքում շաբաթական գրանցվող նոր վարակների թիվը գրեթե կրկնակի կրճատվել է:




Comments