top of page

Ահաբեկչական հարձակում Թաթարստանում

Oct 30, 2020
1 min read

Ալլահ աքբար գոռալով, դանակով զինված 16-ամյա պատանին հարձակվել է Թաթարստանի Կուկմոր քաղաքի ՆԳՆ բաժանմունքի շենքի վրա և սպանվել իրավապահների կիրառած զենքից, գրում է ՏԱՍՍ-ը: Ըստ տեղեկությունների՝ պատանին նախ փորձել է հրկիզել ոստիկանության շրջանային բաժնի շենքը, որից հետո դանակով հարվածներ է հասցրել ոստիկանության աշխատակցին։ Մյուս ոստիկանը նախազգուշական կրակոցներից հետո ստիպված է եղել կրակել հարձակվողի վրա:

Դեռահասը մահացել է մինչև բժիշկների ժամանումը: Իսկ դանակի հարվածներ ստացած ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց. նրա կյանքին վտանգ չի սպառնում: Պատանին ոստիկանությունում հաշվառված է եղել որպես ծայրահեղական հակումով վտանգավոր անձ:

 
 
 

Comments


bottom of page