top of page

Ահաբեկիչների դեմ պայքարելու համար դիմում ենք Իրանին՝ համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով․

Oct 6, 2020
1 min read

Սա ոչ թե Արցախ- ադրբեջական, այլ՝ Արցախ-Թուրքիա պատերազմ է։ Արցախի տեղեկատվական կենտրոնում այս տեսակետն է հայտնել Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը՝ դատապարտելով այս օրերին տիրող  ահաբեկչությունը, որն ուղղված է նաև  խաղաղ բնակչությանը։ Պատգամավորը հանդես է եկել նաև հայտարարությամբ։

«Դիմում ենք Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ստեղծելու համատեղ աշխատանքային խումբ՝ Արցախի և Իրանի համատեղ շրջաններ ներթափանցած միջազգային ահաբեկիչներին հայտնաբերելու և, նրանց չեզոքացումը համակարգելու համար, որոնք փաստացի սպառնում են երկու պետությունների շահերին, տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանը և երկու պետությունների տարածքային ամբողջականությանը»,- ասաց Մետաքսյա Հակոբյանը։

 
 
 

Comments


bottom of page