top of page

ԱՀ նախագահը հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի և Կարմիր խաչի ներկայացուցչի հետ

Nov 13, 2020
1 min read

«Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ այսօր քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ: Իմ պատրաստակամությունն եմ հայտնել առավելագույնս աջակցել մարդասիրական այդ կարևոր առաքելության արագ իրականացմանը»,- տեղեկացրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

 
 
 

Comments


bottom of page