top of page

ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները

May 17, 2021
1 min read

ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները: Այս մասին Anews.am-ը տեղեկանում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:


«Շինաշխատանքներում ընդգրկված են մի քանի շինարարական կազմակերպություններ։


Բազմաբնակարան շենքերը կառուցվելու են ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան։


15 բազմաբնակարան շենքերից բաղկացած նոր թաղամասը նախատեսվում է ավարտել մինչև 2022 թ. սեպտեմբերի վերջը։


Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

 
 
 

Comments


bottom of page