top of page

ԱՀ ԱԺ-ում ներկայացվել է հաշվեքննիչ պալատի 2020-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը

Sep 28, 2021
1 min read


Սեպտեմբերի 28-ին հրավիրվել է Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ ներկայացվել է հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, որը ներառում է բյուջեի կատարման մասին եզրակացությունը, հաշվետվությունների վերլուծությունը, արտաքին աուդիտի մասին և այլ տեղեկություններ: Հաշվեքննությամբ ընդգրկված ֆինանսական ընդհանուր ծավալը կազմել է 18,142,366.7 հազ. դրամ կամ փաստացի ծախսերի 33.7 %-ը: 4 ծրագրային կետերից 3-ը կատարվել են, մեկը կասեցվել է: Բոլոր ուղղություններով 22 արձանագրություն է կազմվել, բողոքարկումներ չեն եղել: ԱՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը հանձնաժողովին ներկայացրեց հաշվեքննության արդյունքներով արձանագրված անհամապատասխանություններն ու թերությունները: Անճշտությունների ընդհանուր գումարը կազմել է 476 մլն դրամ: Պատգամավորները մի շարք հարցեր բարձրացրին, այդ թվում՝ հետհսկողական համակարգի ներդրման անհրաժեշտության մասին:

 
 
 

Comments


bottom of page