Ակնհայտ է, որ կողմնակալ վերաբերմունք կա. Սեյրան Օհանյան

«Ակնհայտ է, որ կողմնակալ վերաբերմունք կա: Այս մասին Սեյրան Օհանյանը հայտարարեց այսօր ընթացող դատական նիստին` արտահայտելով իր տեսակետը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ: «Մենք կարծում ենք, որ քաղաքական հետապնդումն ակներեւ է: Որպես պաշտպանող կողմ` մենք ասում ենք, որ սա քաղաքական հետապնդման արդյունք է: Իսկ ո՞վ ասաց, որ մենք չենք կարող դրա մասին ասել: Ինքնաբացարկի վերաբերյալ տեսակետի ներկայացումը կարող է նաեւ քաղաքական բաղադրիչ պարունակել: Չէ որ նա պետք է հիմնավորումներ ներկայացնի: Բացի այդ, դատավորի կողմից սահմանված ժամկետները սահմանափակում են արտահայտվելու հնարավորությունը: Եվ դա քաղաքական հետապնդման արդյունք է: Եթե Գեւորգյանն արտահայտվեր, որոշ մարդիկ երեւի կհարցնեին Ձեզ, թե ինչու դա թույլ տվեցիք: Եվ Ձեր գործողությունները քաղաքական հետապնդման շարունակություն են: Մարդկային տեսանկյունից դա սխալ մոտեցում է»,- ասաց Օհանյանը:




Comments