top of page

Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել

May 17, 2022
1 min read

Մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը: Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

 
 
 

Comments


bottom of page