top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ակադեմիական քաղաք հիմնելն իրատեսական չէ հիմա. Կրթության ոլորտի փորձագետ


Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է վարչապետի` ակադեմիական քաղաք հիմնելու գաղափարի մասին։ Ատոմ Մխիթարյանը նշում է` իշխանության վարած քաղաքականությանը կրթության ոլորտում ամենևին էլ այդ մասին չի խոսում։

Ըստ նրա` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ակադեմիական քաղաք հիմնելու մտադրության մասին հայտարարությունն ընդամենը նախընտրական խայծ է։ Մարտի 17-ին վարչապետն այցելել էր ԿԳՄՍ նախարարություն և հայտնել, որ կարևորում է ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարը, որը ենթադրում է բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի կամ մեծ մասի Երևանի կենտրոնից տեղափոխում` ցանկալի է առհասարակ մայրաքաղաքից դուրս։

Մխիթարյանը կարծում է, որ ակադեմիական քաղաք հիմնելու գաղափարը լավն է։ Նրա խոսքով` փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ ավանները, որտեղ տարբեր երկրներից, մարզերից եկած ուսանողները և՛ բնակվում են, և՛ սովորում, ապահովում է այն միջավայրը, որը կարող է շատ արդյունավետ լինել գիտության զարգացման, կրթության և գիտության կապի համար։

«Միաժամանակ, այդ ավաններում լինում են նաև տարբեր ձեռնարկություններ, որոնք կապ են ստեղծում համալսարանների հետ, և ուսանողները հնարավորություն են ունենում ինչպես պրակտիկայի գնալ, այնպես էլ կրթության ավարտից հետո աշխատանքի անցնել։ Սակայն մեզ հայտնի է գործող կառավարության ձեռագիրը, ուստի փորձ է արվում նման նախաձեռնություններով գայթակղել ապագա ընտրողներին»,–ասաց Մխիթարյանը։

Նա նշեց` ակադեմիական քաղաք հիմնելն իրատեսական չէ հիմա, քանի որ, ամենայն հավանականությամբ, կառավարությունը կփոխվի ամռանը և խոստումներն օդից կախված կմնան։


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page