«Ախթամար» քառյակը և «Կադանս» անսամբլը կներկայանան «Երաժշտություն՝ Հայաստանին» խորագրով համերգով
Jun 9, 2021
1 min read

Հունիսի 10-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի «Երաժշտություն՝ Հայաստանին» խորագրով համերգային երեկոն: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան «Ախթամար» քառյակը (Բելգիա / Ֆրանսիա) և «Կադանս» անսամբլը:
Համերգային ծրագրում՝ Կլոդ Դեբյուսի, Կոմիտաս/Ասլամազյան, Յոհաննես Բրամս, Էժենի Ալեսյան, Սայաթ-Նովա, Աստոր Պիացոլա, Վալտեր Ռիոս, Ռիչարդ Գալիանո:
Նշենք, որ արտասահմանում մեծ ժողովրդականություն վայելող «Ախթամար» քառյակի առաջին ջութակը հայազգի Կոլին Ալեսյանն է: Քառյակի կազմում հանդես են գալիս Ջենիֆեր Պիոն (2-րդ ջութակ), Օնդին Սթասիկը (ալտ) և Սիրիլ Սիմոնը (թավջութակ):




Comments