top of page

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Վենսան Բրակոնյեի հետ

Jun 29, 2022
1 min read



Հունիսի 29-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի դիվանագիտական խորհրդական Վենսան Բրակոնյեի հետ:

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին և դրանց հնարավոր զարգացումներին, ինչի համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:

Զրուցակիցները նաև քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:

 
 
 

Comments


bottom of page