Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Արցախի Հանրապետության ճանաչման օգտին
Oct 9, 2020
1 min read

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը հայտնել է, որ քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին:
Որոշում է կայացվել նաև Ալֆորվիլի կողմից ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախի հայ բնակչությանը:




Comments